Դաշտը բաժանվեց սև ու սպիտակի․ ծրագրային ընտրություն չէր, հնի ու նորի էր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News

ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը, անդրադառնալով խորհրդարանական արտահերթ ընտրություններին, կարծիք հայտնեց, որ արդյունքը պատերազմից հետո ստեղծված իրավիճակի հանգուցալուծում չդարձավ։  

«Այն ռիսկերը, որոնք կային և՛ անվտանգության ապահովման, և՛ սոցիալ-տնտեսական հարցերի, և՛ արտաքին քաղաքականության, և՛ ներքին քաղաքականության առումով ի մասնավորի,  մենք կարծում ենք, որ որևէ հանգուցալուծում չի եղել, որովհետև համոզված եմ գրեթե, որ նոր կառավարությունը, որ կձևավորվի, շարունակելու է նույն գործունեությունը»,-24News-ին ասաց նա: 

Միքայել Մելքումյանը նաև ցավով նկատեց, որ ընտրապայքարի հիմքում ծրագրերը չէին, այլ հնի ու նորի ընտրություն էր, քանի որ դաշտը կրկին բաժանվել էր սևի ու սպիտակի։

«Նշանակում է՝ կողմ քվեարկեց հօգուտ նոր ճգնաժամի, իսկ սա նշանակում է դեպքերը կհասունանան ոչ բնականոն, շատ արագ, նոր իրավիճակ (խմբ.` կլինի), որի հաղթահարման համար լրացուցիչ ջանքեր կպահանջվի մեր ժողովրդից»,-ասաց նա:

--00--ԿԿ