ՔՊ-ն կստանա 71, «Հայաստան» դաշինքը՝ 29, «Պատիվ ունեմ»-ը 7 մանդատ․ ԿԸՀ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆԻՍԻ 27,  24News

«Քաղաքացիական պայմանագիրը» Ազգային Ժողովում կստանա 71,  «Հայաստան» դաշինքը՝ 29 «Պատիվ ունեմ»-ը 7 մանդատ: Այս մասին հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։

Մուկուչյանը նշեց, որ ազգային փոքրամասնությունները մանդատ կստանան հետևյալ կերպ․ եզդի, ռուս և քուրդ՝ «Քաղաքացիական պայմանագիր», ասորի՝ «Հայաստան» դաշինք։

Որոշումն ընդունվեց միաձայն։

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ստացել է ձայների 53,91 տոկոսը։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կուսակցության օգտին քվերակել է ընտրողների 21,9 տոկոսը։ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորած «Պատիվ ունեմ» դաշինքը ստացել էր ընտրողների ձայների 5,22 տոկոսը։

--00—ՄՀ  

Տեսանյութեր