Մարտունու անասնաշուկան ՍԱՏՄ հսկողության տակ է. հիվանդ կենդանիներ չեն հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 4, 24News

նկար

Այսօր առավոտյան ՀՀ սննդամթերքի անվտանգության Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները շրջայց են կատարել Մարտունու տարածաշրջանում գտնվող երկրի ամենամեծ անասնաշուկայում: Այցի նպատակն էր ստուգել-հասկանալ, թե արդյո՞ք կենդանի վաճառողները կատարում են այն պահանջներն ու պայմանները, որոնք պետք է պահպանվեն կենդանիներին անասնաշուկա տեղափոխելու համար:

Շրջայցին հետևել են նաև Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ու նրա տեղակալ Արթուր Շատվորյանը: 

Հատկապես ուշադրություն է դարձվել, որ բացառվի անասնաշուկա կենդանիների մուտքը Գեղարքունիքի մարզի Վանևան և Տորֆավան գյուղերից, որտեղ վերջերս կենդանիների մոտ սիբիրախտ էր հայտնաբերվել:

Շրջայցի ընթացքում հիվանդ կենդանիներ չեն հայտնաբերվել: Այդուհանդերձ, շուկան կմնա ՍԱՏՄ խստացված վերահսկողության ներքո: 

նկար

--00—ԼՄ