Ամբերդ համայնքում գործարկվելու է ուսումնավարժական «Օդային տագնապ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News

Հասարակական

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ հուլիսի 9-ին՝ ժամը 11:00-ին, Արմավիրի մարզի Ամբերդ համայնքում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժանք:

Վարժանքի ընթացքում գործարկվելու է համայնքում առկա շչակները:

ԱԻՆ-ը խնդրում է չանհանգստանալ:

--00--ԿԿ