ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News
StopCov պաշտոնական կայքի տվյալների համաձայն՝ Վրաստանում վերջին 1 օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1108-ով։ Մահացել է 7 մարդ։
Վրաստանում ցայսօր գրանցվել է վարակման 374 հազար 836 դեպք։ Վերջին 24 ժամում դուրս է գրվել 714 մարդ, համավարակի սկզբից ապաքինվել է 357 հազար 804 մարդ, ընդհանուր առմամբ մահացել է 5421 մարդ։
Ըստ աղբյուրի՝ նախօրեին կատարվել է 23895 թեստ։ Դրական թեստերի թիվը 4,64 տոկոսը, վերջին 14 օրում՝ 3,47 տոկոսը, վերջին յոթ օրում՝ 3,89 տոկոսը։
Վրաստանում ընդհանուր առմամբ պատվաստվել է 289 հազար 399 մարդ, վերջին 1 օրում՝ 5598 մարդ։
--00—ԼՄ