Մինչև սեպտեմբերի 30-ը Վրաստանից ցորենը հնարավոր է ներկրել ցամաքային ճանապարհով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 8, 24News                                        

Thumbnail

Վրաստանի կառավարությունը մինչև այս տարվա սեպտեմբերի 30-ը ներառյալ հետաձգել է որոշումը, որով Վրաստանից հացահատիկային ապրանքները պետք է ներկրվեն միմիայն երկաթգծային ճանապարհով։ Այդ մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը։

«Այսինքն, մինչև այդ ժամանակահատվածը մարդիկ կարող են ավտոմոբիլային տրանսպորտով ներկրել հացահատիկ։ Դրանից հետո կսկսի գործել նրանց որոշումը»,- մանրամասնեց փոխնախարարը։

2018 թվականի օգոստոսի վերջին հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 15-ից Վրաստանից Հայաստան ցորենի ներկրումը ցամաքային ճանապարհով արգելվելու է։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս