Երևանյան լճում հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող կնոջ դին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News

Հասարակական

Երևանյան լճում հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող Սիլվա Հովհաննիսյանի դիակը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Պարզվել է, որ հունիսի 6-ին Սիլվա Հովհաննիսյանի դիակը Շենգավիթի բաժնի ծառայողների կողմից հայտնաբերվել է Երևանյան լճում: Կատարվում է նախաքննություն:

--0--ԿԿ