Վերջին ծափերը՝ Ջիվան Գասպարյանին․ հայ ազգը հրաժեշտ է տալիս վարպետին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, 24News

«Արամ Խաչատրյան» համերգասրահում այսօր` հուլիսի 24-ին, վերջին հրաժեշտը տվեցին մեծանուն արվեստագետ, ՀՀ ժողովրդական արտիստ, դուդուկահար Ջիվան Գասպարյանին:

Լեգենդար դուդուկահարի հրաժեշտի արարողությանը մասնակցում էին մշակույթի, հասարակական և քաղաքական գործիչներ, հարազատներ: Ներկա է գտնվել նաև վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ:

Ջիվան Գասպարյանի մարմինը Արամ Խաչատրյանի համերգասրահից դուրս բերեցին  ծափերի ներքո:

Մեծանուն արտիստի աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում:

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս