Արմավիրի քաղաքապետը ո՞ր պաշտոնի համար է լոբբինգ անում իր մերձավորին. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 10, 24News

Thumbnail

«Ժամանակ» թերթը գրում է. «Հունվարի 17-ին տեղի է ունենալու Արմավիր ՋՕԸ-ի ջրօգտագործողների ընկերության ներկայացուցիչների ընդհանուր ժողովը, որի արդյունքում այս ընկերությունը կվերակազմավորվի, ավելի ճշգրիտ՝ կբաժանվի երկու ՋՕԸ-ների` Մերձափնյա և Արմավիր ՋՕԸ: Այս ՋՕԸ-ները առանձին էին մինչև 2017 թվականը:

Խնդիրը ոչ թե ՋՕԸ-ի վերակազմավորումն է, այլ այն, որ դեռևս որոշումը չկայացած, արդեն հայտնվել են ՋՕԸ-ի ղեկավարի հավակնորդներ և հովանավորներ: Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը այս պաշտոնի համար լոբբինգ է անում իր մերձավոր Սիրաք Սարգսյանի համար: Սարգսյանը բավական խոսուն կենսագրություն ունի: Թավշյա հեղափոխությունից հետո չկարողացավ ընտրվել Դալարիկի համայնքապետ, հետո չընտրվեց ԱԺ պատգամավոր, հույս ունենք, որ կտապալվի նաև այս ընտրություններում, այլապես Արմավիրի գյուղացիությանը կարկուտից ու ցրտահարությունից բացի, ևս մեկ տարերային աղետ է սպասում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս