Գերմանիայի մի քանի օդանավակայաններում մեկօրյա գործադուլ է սկսվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 10, 24News

Thumbnail

Գերմանիայի Շտուտգարդի, Դյուսելդորֆի և Քյոլն-Բոննի օդանավակայանում հունվարի 10-ին համատարած գործադուլ է սկսվել։ Կեսգիշերին մեկնարկած գործադուլը կտևի ողջ օրը։ Մի շարք թռիչքներ հետաձգվել են, շուրջ 115․000 ուղևոր հայտնվել է անելանելի վիճակում։

Էրմենիհաբերի փոխանցմամբ հունվարի 7-ին 4-ժամյա գործադուլ էին իրականացրել նաև Բեռլինի Թեգել և Շյոնեֆելդ օդանավակայանների աշխատակիցները։

Գործադուլի պատճառը Գերմանիայի տարբեր շրջաններում անվտանգության աշխատակիցների աշխատավարձերի անհավասարությունն է։ Ակցիայի մասնակիցները պահանջում են, որպեսզի ողջ երկրում մեկ ժամվա աշխատանքի դիմաց վճարվող աշխատավարձը հասցվի 20 եվրոյի։

Գործատուները չեն համաձայնում ընդունել նման պայամանները, քանի որ դա աշխատավարձի շուրջ 44 տոկոսով ավելացում է  ենթադրում։ Գործադուլավորներին առաջարկվում է աշխատավարձի  ընդամենը 6․4 տոկոսանոց բարձրացում։