Ստեփան Գևորգյանն ազատվել է ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալի պաշտոնի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News

նախագահ

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ պաշտոնից ազատվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի. Ստեփան Գևորգյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնից», - ասված է հրամանագրում։

 --00—ՄՀ