Սյունիքում 70-ից ավելի քաղաքացիներ մնացել են ճոպանուղու խցիկների մեջ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News

ճոպանուղի

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, «ՏաԹևեր» ճոպանուղում էլեկտրաէներգիայի խափանման պատճառով մոտ 70-ից ավելի քաղաքացիներ մնացել են ճոպանուղու խցիկների մեջ։

Այս պահին նշված վայր են ժամանում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության փրկարարները, որպեսզի օդում մնացած քաղաքացիներին տարհանեն։

--00--ԱԹ