Վանաձորում նռնակ են նետել «Ամստերդամ» բացօթյա սրճարանի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

նռնակ
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում՝ օգոստոսի 10-ին Վանաձոր քաղաքում տեղի ունեցած պայթյունի փաստով։ 

Ժամը 03։30-ի սահմաններում ոստիկանության Բազումի բաժին է ահազանգել Վանաձորի բնակիչ 51-ամյա Արմեն Քարամյանը եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 02։20-ի սահմաններում անհայտ անձը Վանաձոր քաղաքի Մ․ Հերացի 12 հասցեում գործող «Ամստերդամ» բացօթյա սրճարանի ուղությամբ նռնակ է նետել, ապա դիմել փախուստի։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան, սրճարանին պատճառվել է նյութական վնաս։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու, կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ։ 

--00—ՄՀ