Պուտինը Թուրքիայում զոհված 5 օդաչուներին հետմահու պարգևատրել է «Արիության» մեդալով

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News

պուտին

«Russia Today»-ը հայտնում է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հետմահու պարգևատրել է Թուրքիայում «Բե-200» ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված ռուս զինվորականներին:

Ըստ աղբյուրի՝ 5 օդաչու հետմահու պարգևատրվել է «Արիության» շքանշանով՝ «Թուրքիայի Հանրապետությունում հրդեհները մարելիս ցուցաբերած խիզախության, քաջության և նվիրումի համար:

Հիշեցնենք, որ Թուրքիայում վթարի ենթարկված ինքնաթիռում եղել է 8 անձ՝ 5 ռուս զինծառայող ու 3 թուրք, որոնք անտառային տնտեսության աշխատակիցներ են եղել:

--00—ԼՄ