Լավրովը փոխադրողներին առաջարկել է աշխատել Լեռնային Ղարաբաղում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News  

Լավրով

Միջազգային ճանապարհային փոխադրողների ասոցիացիայի հետ հանդիպմանը Ռուսաստանի արտգործնախարարը հիշեցրել է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները համաձայնության են եկել Լեռնային Ղարաբաղում բոլոր տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ մեխանիզմի շուրջ: Հայտնում է Sputnik Armenian:

«Այժմ ակտիվ աշխատանքներ են տարվում ենթակառուցվածքների և մայրուղիների վերականգնման ուղղությամբ: Հետևաբար, խնդրում ենք ավելի մոտիկից նայեք այս խոստումնալից տարածքին: Դա, իմ կարծիքով, ակնհայտորեն կունենա տնտեսական օգուտներ, բայց կարևոր է նաև, որ մեր այս հատվածի տնտեսական զարգացումն ընթանա Ռուսաստանի ակտիվ մասնակցությամբ»։

 --00—ՄՀ