Եթե ուզում եք` Լավրովն այլ բան առաջարկի, իշխանափոխություն իրականացրեք. Հայկ Խալաթյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

Եթե ուզում եք` Լավրովն այլ բան առաջարկի, իշխանափոխություն իրականացրեք։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Վերելք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը։ Խալաթյանի համոզմամբ, Մոսկվայի, Բրյուսելի և Վաշինգտոնի դիրքորոշումը պայմանավորված է ՀՀ իշխանության քաղաքականությամբ։

Ըստ նրա՝ ռուսները չեն կարող հայերից շատ հայ լինել և ինքնորոշում պահանջել Արցախի համար։ Խալաթյանը հատկապես շեշտադրեց Ռուսաստանի ուղղահայաց կառավարման առանձնահատկությունը՝ նշելով, որ ամեն ինչ կախված է մեկ մարդու կարգադրությունից և եթե նա ոչինչ չի ասում, ապա մնացյալը պատրաստ են գնալ ամենահեշտ ճանապարհով։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ