ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News
Օգոստոսի 19-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։10-ի սահմանում Երևան-Սևան ավտոճանապարհի 46 կմ հատվածում բախվել են «Mercedes» և «LADA 2114» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով «LADA»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով LADA-ի ուղևորները՝ 10-ամյա Լիլիթ և Արթուր Վ․-երը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։
Ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Ըստ աղբյուրի՝ վիրավորները երկվորյակներ են։
--00—ԼՄ