Ականազերծում՝ Կոլխոզաշենում․ ռուս սակրավորները կասետային զինամթերք են հայտնաբերել․ ՌԴ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

կասետ

Ռուս սակրավորներն Լեռնային Ղարաբաղի Մարտունիի շրջանի Կոլխոզաշեն գյուղում սկսել են պայթյունավտանգ առարկաներից մաքրման աշխատանքը, ավելի քան 20 հա տարածք արդեն ականազերծվել է: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Ըստ գերատեսչության՝ 2 ամսում ամենօրյա աշխատանքների արդյունքում խաղաղապահ զորակազմի սակրավորները ականազերծել են ավելի քան 100 հեկտար տարածք սահմանազատման գծի մոտ գտնվող Մաճկալաշեն, Խերխան և Հերհեր բնակավայրերում, որպեսզի հնարավոր լինի գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել այնտեղ:

Մաճկալաշենում հայտնաբերվել է տարատեսակ զինամթերք, այդ թվում՝ 120 միլիմետրանոց հրետանային արկեր և կասետային զինամթերք, որոնք դուրս են բերվել տեղանքից և ոչնչացվել են, հայտնում է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Իլյա Ստոլիչնին։

Սակրավորները ստուգել են 1927 շինություն, մաքրել ավելի քան 674 կմ ճանապարհ, ավելի քան 2257 հեկտար տարածք, հայտնաբերվել և ոչնչացվել է 25 798 պայթյունավտանգ առարկա:

--00—ԼՄ

Տեսանյութեր