Լուրը, թե Տավուշի սահմանագոտուց տարահանում է նախատեսվում, իրականությանը չի համաատասխանում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News

տավուշ

ՀՀ Տավուշի մարզպետարանը պարզաբանում է տարածել այն մասին, թե իբր Տավուշի մարզի սահմանագոտուց բնակչության տարահանում է նախատեսվում։

«Հարգելի՛ քաղաքացիներ, շրջանառվող այն տեղեկատվությունը, ըստ որի՝ իբր Տավուշի մարզի սահմանագոտուց բնակչության տարահանում է նախատեսվում, իրականության հետ որևէ առնչություն չունի:

Տավուշի մարզպետի 2021 թ. օգոստոսի 19-ի՝ թիվ 246-Ա որոշմամբ Տավուշի վտանգավոր տարածքներից բնակչության տարահանման պլանի նոր խմբագրության մեջ փոփոխություն է կատարվել, որով  պաշտոնատար անձանց անունները փոխարինվել են պաշտոնների անվանումներով: Այլ փոփոխություններ չեն կատարվել:

Տավուշի վտանգավոր տարածքներից բնակչության տարահանման պլանը գործում է ՀՀ Կառավարության 2011 թ. օգոստոսի 18-ի թիվ 1180-Ն որոշման պահանջներով»,-նշվում է մարզպետարանի պարզաբանման մեջ:

--00—ԼՄ