Հոկտեմբերին կմեկնարկի Հայաստանի սիրողական ֆուտբոլի առաջնությունը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News 

ՀՖՖ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ 2021 թ. հոկտեմբերին կմեկնարկի Հայաստանի սիրողական ֆուտբոլի առաջնությունը։ Այն կանցկացվի 2021 թ. հոկտեմբերից 2022 թ. մայիս ընկած ժամանակահատվածում։ Սիրողական ֆուտբոլի առաջնությանը կարող են մասնակցել ՀՖՖ-ում որպես սիրողական գրանցված ակումբները։ 

Սիրողական ֆուտբոլի առաջնությանը կարող է մասնակցել առավելագույնը 10 թիմ․ Մասնակից թիմերի քանակը կարող է փոփոխվել մրցաշրջանից առաջ՝ ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժնի որոշմամբ:

Սիրողական առաջնության մասնակցության մուտքավճարը 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ է:

Սիրողական ֆուտբոլի առաջնության բոլոր խաղերը կկայանան ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:

Սիրողական ֆուտբոլի առաջնության խաղերն անցկացվելու են «Ֆուտբոլ» խաղի կանոններին համապատասխան՝ 11 vs 11 ձևաչափով:

Հայաստանի սիրողական ֆուտբոլի առաջնությանը մասնակցելու հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2021 թ. սեպտեմբերի 20-ը:

Մրցաշարի հետ կապված բոլոր հարցերով կարող եք դիմել ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժին՝ նամակ ուղարկելով [email protected] հասցեին:

--00—ՄՀ