Հոկտեմբերին կմեկնարկի Հայաստանի սիրողական ֆուտբոլի առաջնությունը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

ՀՖՖ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի(ՀՖՖ) նախաձեռնությամբ 2021 թ. հոկտեմբերին կմեկնարկի Հայաստանի սիրողական ֆուտբոլի առաջնությունը։ Այն կանցկացվի 2021 թ. հոկտեմբերից 2022 թ. մայիս ընկած ժամանակահատվածում։ Սիրողական ֆուտբոլի առաջնությանը կարող են մասնակցել ՀՖՖ-ում որպես սիրողական գրանցված ակումբները։

Այս մասին տեղեկացնում է Ֆեդերացիան:

Սիրողական ֆուտբոլի առաջնությանը կարող է մասնակցել առավելագույնը 10 թիմ․ Մասնակից թիմերի քանակը կարող է փոփոխվել մրցաշրջանից առաջ՝ ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժնի որոշմամբ:

Սիրողական առաջնության մասնակցության մուտքավճարը 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ է: Սիրողական ֆուտբոլի առաջնության բոլոր խաղերը կկայանան ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:

Սիրողական ֆուտբոլի առաջնության խաղերն անցկացվելու են «Ֆուտբոլ» խաղի կանոններին համապատասխան՝ 11 vs 11 ձևաչափով:

Հայաստանի սիրողական ֆուտբոլի առաջնությանը մասնակցելու հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2021 թ. սեպտեմբերի 20-ը:

--00—ՄՀ