Վլադիլեն Բալյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News  

 Վլադիլեն  Բալյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի մահվան կապակցությամբ ստեղծել թաղման հանձնաժողով ստեղծելու մասին:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թ. նոյեմբերի 23-ի N 1910Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով՝

1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի մահվան կապակցությամբ ստեղծել թաղման հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

Հանձնաժողովը կգլխավորի ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

--00--ԱԹ