«Հանգչի՛ր խաղաղությամբ, սիրելի՛ Մաեստրո».Մարությանը՝ Վլադիլեն Բալյանի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

նկար

Քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյբուքյան իր էջում գրել է․  

«Մեծ ցավով տեղեկացա մեծանուն կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի մահվան մասին:    

ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Վլադիլեն Բալյանը անուրանալի ավանդ ունեցավ մեր երաժշտարվեստի բնագավառում: Հայկական ու հատկապես երևանյան մշակույթի անբաժան մասը դարձած նրա ստեղծագործությունը դեռ շատ երկար տարիներ մեզ հետ կլինի:  

Վլադիլեն Բալյանը նաև բացառիկ ազնիվ հոգու տեր էր, իսկական մտավորական ու իսկական քաղաքացի:

Հանգչի՛ր խաղաղությամբ, սիրելի՛ Մաեստրո»: 

--00—ԼՄ