Ռոբերտ Քոչարյանը պաշտոնական հրավեր է ստացել «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավարությունից

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

քաղաքական

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` որպես «Հայաստան» դաշինքի ղեկավար, պաշտոնական հրավեր է ստացել «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավարությունից` այցելելու ՌԴ մայրաքաղաք Մոսկվա՝ երկու քաղաքական միավորների գործընկերային հարաբերությունների զարգացմանն ուղղված քաղաքական հանդիպումներ անցկացնելու համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը:

«Սիրով ընդունել ենք հրավերը, և արդեն գալիք շաբաթվա վերջին Ռոբերտ Քոչարյանը պլանավորում է մեկնել Մոսկվա այդ հանդիպումներին մասնակցելու նպատակով»,– ասաց նա։

Միկոյանը վստահեցրեց, որ այդ հանդիպումների անցկացումը կարևոր նշանակություն ունի ինչպես երկու քաղաքական միավորների միջև կառուցողական երկխոսության, այնպես էր հայ-ռուսական հարաբերությունների զարգացման համատեքստում։

--0--ԿԿ