Միրզոյանը Դուշանբե չի մեկնել ինքնաթիռի անսարքության պատճառով․ ԱԳՆ-ն պարզաբանում է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

արարտ

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չի կարողացել մեկնել Դուշանբե ինքնաթիռի անսարքության պատճառով՝ մասնակցելու ՀԱՊԿ ԱԳ նախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների համատեղ նիստին։ Այդ մասին ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հայտնեց 24News-ին՝ հավելելով, որ ինքնաթիռը եղել է քաղաքացիական։

ԱԳՆ-ից նաև հայտնելու են, որ Արարատ Միրզոյանը Դուշանբե կմեկնի վաղը՝ մասնակցելու ՀԱՊԿ կառույցների աշխատանքին։

Նշենք, որ ՌԴ արտաքին գործերի նախարարությունը լուսանկար էր հրապարակել Դուշանբեում կայացած ՀԱՊԿ անդամ երկրների կոմիտեի նիստից, որից պարզ է դառնում, որ ՀՀ արտաքին գործերի նախարարն ու ՀՀ պաշտպանության նախարարը դրան չեն մասնակցել։ Նախարարի մամուլի խոսնակն ասաց, որ օդանավը եղել է քաղաքացիական։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս