«Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով Շուռնուխից այն կողմ Ադրբեջան է. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15,  24News

Փաշինյան

Ադրբեջանը դեռ 2000-ականներից հայտարարում է, որ պատրաստվում է ԼՂ հարցը լուծել ռազմական ճանապարհով: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ քննիչ հանձնաժողովի ձևավորումից հետո պարզ կլինի՝ պատերազմի տեղը և ժամը չեն իմացել:

Ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանին դիմելով՝ վարչապետը կոչ արեց խոսել նաև ընդդիմադիրների հակասությունների մասին: 

«Դուք ասում եք՝ ինչո՞ւ պատերազմը շուտ չեք կանգնեցրել՝ իմանալով, որ պատերազմը կանգնեցնելու ձևը ձեր նշած տարածքներից հրաժարումն էր, հիմա որտե՞ղ ենք ճիշտ արել ու ո՞րն ենք սխալ արել», - ասաց նա:

Փաշինյանն ասաց, որ անձամբ է գնացել Սյունիքի մարզ ու խնդիր դրել Սյունիքի ինքնպաշտպանության ջոկատներ ձևավորելու:

«Էդ որտեղ է գրված, որ այդ 10 կիլոմետրի 90 տոկոսը դրանից առաջ գտնվող չեն կարողացել պաշտպանել, հենց էդ վերջին կտորը պետք է պաշտպանենք», - ասաց նա:

Փաշինյանը նշեց, թե երբ Հայաստանը բանակցել է տասը և ավելի տարի, հստակ արձանագրվել է, որ Զանգելանի, Ղուբաթլուի, մյուս շրջանները պետք է վերադարձվեն Ադրբեջանին:

Նա կրկին մեջբերեց «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը, որտեղ, ըստ վարչապետի, Շուռնուխի վարչական տարածքից այն կողմ Ադրբեջան է:

«Ի՞նչն է բարդ իմ ասածի մեջ, որը չի ընկալվում»,- ասաց նա:

--00--ԱԹ