«Սուրբ Աստվածամայր»-ում 6 և 12 ամսական երեխաների մահվան փաստով նյութեր են նախապատրաստվում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 16, 24News

Thumbnail

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում երկու երեխա է մահացել, որոնց մահվան փաստերի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Այդ մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնել են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։ 

«Հունվարի 14-ին և հունվարի 16-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում գրանցվել է երկու երեխաների մահվան դեպք՝ 12 և 6 ամսական: Այդ փաստերով ՀՀ գլխավոր դատախազությունը ոստիկանությանը հանձնարարել է նյութեր նախապատրաստել»:

Շենգավիթի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

6 ամսական երեխայի մահվան դեպքի վերաբերյալ պարզաբանում է տարածել, Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն, որտեղ ասվում է. ««Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացած 6 ամսական երեխայի մոտ A և B գրիպի վիրուսներ չեն հայտնաբերվել»:  

Պարզաբանման մեջ նշվում է, որ երեխան, որը բնակվում էր Աշտարակ քաղաքում, այս տարվա հունվարի 12-ին՝ ժամը 21:50-ին՝ հիվանդության 3-րդ օրը, ընդունվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: Երեխան ստացել է հակաբակտերիալ, հակավիրուսային, սիմպտոմատիկ բուժում, սակայն բուժումը եղել է անարդյունավետ, և հունվարի 16-ին` ժամը 00.30-ին, երեխան մահացել է: