Ալեն Սիմոնյանը Մոսկվայում հարգանքի տուրք է մատուցել Հայրենականի զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

նկար

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում հարգանքի տուրք Հայրենական մեծ պատերազմում ընկած զոհերի հիշատակին։ Այդ մասին նա իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել:

Հայաստանի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:

Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ ՌԴ բարձրաստիճան պաշտոնյանների հետ: Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կհանդիպի ՌԴ ԴԺ Պետական դումայի ղեկավար Վյաչեսլավ Վոլոդինին, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին,  ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին:

Ծրագրային այց է նախանշված նաեւ ՌԴ դիվանագիտական ակադեմիա, որտեղ քննարկումներ կկազմակերպվեն  պրոֆեսորադասախոսական կազմի  եւ ուսանողության հետ:

Հայաստանյան պատվիրակությունը կհյուրընկալվի Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին: Պաշտոնական այցի եզրափակիչ օրը ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կհանդիպի ՌԴ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

նկար

--00—ԼՄ