ՏՄՊՊՀ նախագահը Մոսկվայում է.ԵՏՀ գործընկերոջ հետ քննարկել է բարեխիղճ մրցակցության կանոնները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

նկար

ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակում նախօրեին հանդիպում է ունեցել ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Արման Շակկալիևի հետ: Այս մասին հայտնում է ՏՄՊՊՀ-ն։

Հանդիպման ընթացքում քննարկվել են առևտրային ցանցերի համար բարեխիղճ մրցակցության վարքագծի կանոնների մշակման անհրաժեշտությանը, ՀՀ մրցակցության օրենսդրության ԵԱՏՄ իրավունքին համապատասխանության հարցով մոնիթորինգի արդյունքներին և աշխատանքների այլ առաջնահերթ ուղղություններին վերաբերող հարցեր:

Կողմերը մտքեր են փոխանակել ԵԱՏՄ շուկաներում հակամենաշնորհային կարգավորման և մրցակցության ոլորտում փոխգործակցությանը և համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի շուրջ:

Միաժամանակ քննարկվել են ԵԱՏՄ անդամ պետությունների մրցակցային/հակամենաշնորհային մարմինների ղեկավարների և ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի «5+1» ձևաչափով անցկացվող առաջիկա խորհրդակցությանը վերաբերող հարցեր:

Հանդիպման մասնակիցներն ընդգծել են ԵԱՏՄ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումներ թույլ չտալու գործում համատեղ աշխատանքների իրականացման կարևորությունը: Երկուստեք կարևորել են տարբեր շուկաներում, մասնավորապես թվային շուկաներում իրականացվող վարույթների աշխատանքները։

--00—ԼՄ