Արարատ Միրզոյանը մեկնում է Մոսկվա․ հանդիպում է նախատեսված ՌԴ Պետդումայում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

արարտ

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ապրիլի 13-ին կայցելի Մոսկվա։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը:

«Հաջորդ շաբաթ նախատեսված են միջազգային հանդիպումներ: Պետդումա կայցելեն Հայաստանի և Ուզբեկստանի խորհրդարանների պատվիրակությունները՝ խոսնակների գլխավորությամբ», - ասել է Վոլոդինը:

--00—ԼՄ