Սա ռազմավարական առումով ոչ ճիշտ որոշում է, որը խնդիրներ է ստեղծելու Հայաստանի համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3,24News

վոլ

Սա չմտածված, ռազմավարական առումով ոչ ճիշտ որոշում է, որն առաջին հերթին խնդիրներ է ստեղծելու Հայաստանի և նրա քաղաքացիների համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։

«Դուք կարող եք բացատրել ցանկացած որոշում և ցանկացած բան, բայց նրանք, ովքեր դա կայացրել են, նախ պետք է պատասխանեն, թե ինչո՞ւ:

Մեր երկրների միջև հարաբերությունների զարգացումը մեր ժողովուրդների՝ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի ընտրությունն է։ Սրան հակասում է Հռոմի ստատուտի վավերացումը»,- ասել է Վոլոդինը։

--00—ԼՀ