Ինչու արցախցիներին տուն չեն գնում. թվեր. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

52

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունն այլեւս գոյություն չի ունենա, իսկ արցախցիները պաշտոնապես կդառնան ՀՀ քաղաքացիներ: Մինչ այս Արցախը պաշտոնապես լքել է 100 625 անձ, որոնցից 29 հազարը երեխաներ են։

Պետությունը որոշել է միանվագ 100 հազար դրամ հատկացնել արցախցիներին. այդ գումարների մի մասը երեկ փոխանցվել է 50 հազար արցախցու։

Միանվագ 100 հազար դրամն արցախցիներից շատերը դժվարանում են ծախսել, քանի որ այդ գումարով ո՛չ կարող են տան վարձավճարը մարել, ո՛չ սնունդ գնել մինչեւ այն պահը, երբ կգտնեն աշխատատեղեր կայուն եկամուտ ունենալու համար։

Հայաստանի Հանրապետությունն այս 30 տարիների ընթացքում՝ ամեն տարի, Արցախի կարիքների համար միլիոնավոր գումարներ է փոխանցել պետբյուջե։ Տարեվերջին քննարկվում էր գումարի չափը, տարեսկզբին փոխանցվում էր Արցախ։

2023 թվականին նախատեսված էր Արցախին փոխանցել 144 մլրդ ՀՀ դրամ: Այս մասին ԱԺ-ում 2023 թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտարարել էր էկոնոմիկայի նախկին նախարար Տիգրան Խաչատրյանը։
Եթե այս թվին՝ 144 մլդ դրամին, գումարենք նաեւ Ճապոնիայի կողմից արցախահայերին տրամադրված 2 միլոն դոլարը, որը համարժեք է 820 մլն դրամի, ավելացնենք ԱՄՆ-ի կողմից տրամադրված 11 մլն դոլարը, որը համարժեք է 4 մլդ 716 մլն դրամի, նաեւ Եվրահանձնաժողովի կողմից փոխանցված 10.4 մլն եվրոյին համարժեք 4 մլդ 506 մլն դրամը, Լատվիայի կողմից հատկացված 350 հազար եվրոյին համարժեք 151 մլն դրամը, Շվեյցարիայի կողմից տրամադրված 1,5 մլն ֆրանկին համարժեք 675 մլն դրամը, Կանադայի կողմից տրամադրված 2,5 մլն դոլարին համարժեք 1 մլդ 25 մլն դրամը, կստացվի 155 մլդ 893 մլն դրամ։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 

 

--00—ԱՊ