Բացվել է 44-օրյա պատերազմի մասնակից, ոստիկան Հայկ Գևորգյանի հիշատակը հավերժացնող հուշարձան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Հոկտեմբերի 3-ին Աշտարակում բացվեց 44-օրյա պատերազմի մասնակից, ոստիկանության զորքերի ծառայող Հայկ Գևորգյանի հիշատակը հավերժացնող հուշարձանը։

Հիշատակի ցայտաղբյուրի ու հուշարձանի նախաձեռնության հեղինակներն են Աշտարակ քաղաքի Գրիգոր Լուսավորչի և Պռոշյան փողոցների բնակիչները։

Ներկա էին Հայկ Գևորգյանի ընտանիքի անդամները, նրա անվան դասարանի աշակերտները, հոգևորականներ ու ոստիկանության զորքերի հրամանատարական կազմը։

Ոստիկանության զորքերի ծառայող Հայկ Գևորգյանը զոհվեց Շուշիում՝ նոյեմբերի 7-ին։

Փա՛ռք հանուն հայրենիքի զոհված բոլոր հայորդիներին։

--00—ԼՄ