Իրանը փակել է օդային տարածքն Ադրբեջանի ռազմաօդային ավիացիայի համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

իրան

Իրանը փակել է օդային տարածքն Ադրբեջանի ռազմաօդային ավիացիայի համար: Այդ մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

«Իրանի կառավարությունը պաշտոնական ռազմական խողովակներով ծանուցում է ուղարկել Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ղեկավարությանը։ Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, Իրանը փակել է իր օդային տարածքը Ադրբեջանի ռազմաօդային ավիացիայի համար, որը ռազմական մատակարարումներ է իրականացնում  Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն», - գրում են ԶԼՄ-ները:

Ադրբեջանը, ի պատասխան Իրանի կողմից ադրբեջանական ռազմական ինքնաթիռների համար իր օդային տարածքը փակելուն, փակել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի գրասենյակը Բաքվում: 

--00—ԼՄ