Աշոտ Խաչատուրյանցը ՌԴ Պրեմիեր լիգայի նախագահի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Սպորտ

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նախագահի պաշտոնակատար Աշոտ Խաչատուրյանցը դարձել է կազմակերպության ղեկավարի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը:

Վերջինս ավելի վաղ զբաղեցրել է Ռուսական ֆուտբոլային միության մրցավարական կոմիտեի ղեկավարի պաշտոնը: