Ընդդիմադիրնե՛ր, դուք իսկապե՞ս այդքան միամիտ եք,որ դիմումներ եք ուղղում իրավապահ համակարգին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Իշխանյան

Հետաքրքիր է, փաստորեն Հայաստանի ընդդիմությունն, իսկապես հավատում է, որ Հայաստանը իրավական պետություն է և հնարավոր է օրենքով և սահմանադրությամբ զսպել իշխանությանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

«Պայքար, պայքար, մինչև․․․
Կարդում ես ամենօրյա լրահոսը և․․․ շշմում՝ ողջ ընդդիմությունը մասնակցում է ՏԻՄ ընտրություններին, խորհրդարանական ընդդիմությունը հերթական դիմումն է ներկայացրել ՍԴ։ 

Հետաքրքիր է, փաստորեն Հայաստանի ընդդիմությունն, իսկապես հավատում է, որ Հայաստանը իրավական պետություն է և հնարավոր է օրենքով և սահմանադրությամբ զսպել իշխանությանը։ 

Չթվարկեմ, հայտնի ճշմարտությունները՝ որ ողջ իրավա-ուժային համակարգը և դե յուրե և դե ֆակտո, գտնվում է վարչապետի գրպանում, իսկ Գագիկ Ջհանգիրյանի ԲԴԽ նախագահի պաշտոնը սեփականաշնորհելուց հետո, նաև ողջ դատական համակարգը։ Իսկ ՍԴ-ն , հայտնի հակասահմանադրական «օրենքի» ընդունումից հետո, նույնպես դարձել է վարչապետի ձեռնասուն կառույց։ 

Հարց, իրենց իրական ընդդիմադիր համարող գործիչներին և ուժերին․ դուք իսկապե՞ս այդքան միամիտ եք, որ դիմումներ եք ուղղում ՀՀ իրավապահ համակարգին, հավատալով, ինչ-ինչ իրավական գործընթացների, թե՞ այլևս չունեք քաղաքական պայքարի որևէ այլ գործիք, ձևաչափ և իրականում , հաշտվել եք իրականության հետ և պայքարի իմիտացիա եք ստեղծում»,- գրել է նա։

--00--ԱՀ