Այս ամենն ունի մեկ նպատակ՝ լռեցնել Նարեկ Մալյանին․ փաստաբան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 18, 24News

Thumbnail

Նարեկ Մալյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքում գրել է․

«Ոտիկանության Մալաթիայի բաժնում Նարեկ Մալյանի հետ ծանոթացանք իր դեմ տիկին Զ. Մեջլումյանի տված հաղորդմանը: Ինչպես արդեն նշել էինք, խոսքը երեք հանցակազմի մասին է: Ցավոք, հաղորդման հեղինակը, ով նաև փաստաբան է, չի նշել երեք հանցանքներից և ոչ մեկի կատարման վայրը, ժամանակը, հանգամանքները, եղանակը և այլն: Պարզապես նշված է, թե Ն. Մալյանը կատարել է այսինչ արարքները: Զարմանալի է նաև, որ հաղորդում ընդունած ոստիկանը չի փորձել մանրամասնել հաղորդումը կամ, միգուցե փորձել է, բայց դա նրան չի հաջողվել: Նույն հաջողությամբ կարելի է հաղորդում տալ յուրաքանչյուր անձի վերաբերյալ, մեղադրելով նրան ցանկացած անհեթեթ հանցանքի մեջ, օրինակ՝ ԱՄՆ 35-րդ նախագահի սպանության մեջ: 

Այդ հաղորդման տեքստը համոզեց ինձ, որ մեր նախնական ենթադրությունը և պնդումը, որ այս ամենը ունի մեկ նպատակ՝ լռեցնել Ն.Մալյանին, իրականություն է: Զարմանալի է, որ լրագրող, իրավապաշտպան և փաստաբան անձը, երբ իրավիճակը խոսում է ոչ իր օգտին, մոռանում է խոսքի ազատությունը և արդարությունը պաշտպանելու իր երբեմնի առաքելությունը, իսկ խնդիրը իր օգտին լուծելու փորձ է կատարում՝ ոստիկանությանը բովանդակազուրկ հաղորդում ներկայացնելով: Էլ չեմ խոսում ակնհայտ սուտ մատնության հանցակազմի մասին»,-գրել է Աթանենսյանը: