«Զինվորի տանը» բուժվող զինծառայողներն այլևս հիվանդանոցում ռենտգեն հետազոտություն չեն անի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

նկար

«Զինվորի տանը» վերականգնողական բուժում ստացող զինծառայողներն այլևս ստիպված չեն լինի հիվանդանոցից հիվանդանոց գնալ՝ ռենտգեն հետազոտության համար:

«Հայ օգնության միության» վերջին նվիրատվություններից է թվային, շարժական ռենտգեն սարքը, որը հնարավորություն է տալիս ցանկացած վայրում ստանալ թվային ռենտգեն պատկեր և անմիջապես սարքից ուղարկել այն որևէ բուժկենտրոն:

Զինվորի տան առաջին բարեկամներից է «Հայ օգնության միությունը»:

Շինարարության համար անհրաժեշտ առաջին հինգ հազար դոլարը հենց ՀՕՄ-ն է նվիրաբերել: Այսօր այս կառույցի նվիրատվությունները հարյուր հազարավոր դոլարների են հասել, ինչի շնորհիվ պարբերաբար լուծվում են վիրավորում ստացած տղաների թե՛ առողջական, թե՛ սոցիալական խնդիրներ:

--00—ԼՄ