Քննարկվել են ՀՀ-ում իրավունքի գերակայությանը վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3,  24 News  

ՍԴ

2021 թվականի նոյեմբերի 3-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում այցով գտնվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմմո Կիլյունենին և Բորիանա Աբերգին: Այս մասին հայտնում են Սահմանադրական դատարանից:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում իրավունքի գերակայությանը, ժողովրդավարական ինստիտուտների գործունեությանը և դատական իշխանության անկախությանը վերաբերելի հարցերի շրջանակ:

--00--ԱԹ