ԵԽԽՎ-ն Վացլավ Հավելի անվան մրցանակ է շնորհել Հայոց ցեղասպանության ճանաչման ջատագով Օսման Քավալային

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10,24News

mi8c

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը Վացլավ Հավելի անվան միջազգային մրցանակ է շնորհել Թուրքիայում ձերբակալված իրավապաշտպան, Հայոց ցեղասպանության ճանաչման ջատագովներից Օսման Քավալային։

Մրցանակը հանձնվել է իրավապաշտպանի կնոջը՝ Աիշա Բուգրա Քավալային։ Նա կարդացել է ամուսնու ուղերձը առ այն, որ Թուրքիան մի օր կդառնա ժողովրդավարական և ազատ երկիր: Փարիզում ծնված ակտիվիստ և գործարար Քավալային մեղադրել են 2013 թվականին Ստամբուլի Գեզի պուրակի քանդման դեմ զանգվածային ցույցերը ֆինանսավորելու և կառավարությունը տապալելու փորձի համար:

Թուրքական դատարանը նրան դատապարտել է ցմահ ազատազրկման։ Քավալան նաև նախկինում օգտագործել է իր կարողության մի մասը՝ ֆինանսավորելու հաշտեցման և մշակութային կապերի զարգացումը Թուրքիայի և Հայաստանի միջև:

--00--ԼՀ