Ամերիաբանկը Visa վճարահաշվարկային համակարգի կողմից արժանացել է երկու մրցանակի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

հասարակական

Ամերաբանկը Visa վճարահաշվարկային համակարգի կողմից հաղթող է ճանաչվել «Պրեմիում Բանկինգ Գուրու» (Premium Banking Guru) և «Լավագույն գովազդային արշավ» (Best Promotional campaign) անվանակարգերում: Այս մասին հայտարարվել է Visa’s NY միջոցառման ժամանակ:

Լավագույն գովազդային արշավ է ճանաչվել Ամերիաբանկի «Բացահայտիր Հայաստանը» արշավը, որի շրջանակում հարյուրավոր մասնակիցներ հնարավորություն կունենան նորովի բացահայտելու Հայաստանը, ճանաչելու ու զգալու  մեր պատմության ու ավանդույթների ուժը:  Ամերիա ճամփորդության  մասնակիցները կշրջագայեն ՀՀ մարզերում, կհյուրընկալվեն լավագույն հյուրանոցներում, ինչպես նաև կմասնակցեն ֆոտոմրցույթի` ստանալով անակնկալներ: Հիշեցնենք, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված, «Բացահայտիր Հայաստանը» արշավի մրցանակաբաշխությունը հետաձգվել է:

Visa վճարահաշվարկային համակարգի կողմից ընդգծվել են նաև Ամերիա Պրեմիում դասի քարտերի  ակնհայտ առավելությունները, ինչն ըստ էության հաճախորդի այցեքարտն է դեպի որակապես նոր սպասարկում և հարմարավետություն:

Շնորհավորելով Ամերիաբանկին այս կարևոր ձեռքբերումների առիթով, Visa’s NY միջոցառման կազմակերպիչները հույս են հայտնել, որ 2021-ին Բանկի հետ իրականացվող նախագծերը ավելի կընդլայնվեն և կլինեն շարունակական:

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ամբողջական տեղեկատվության համար  այցելել www.ameriabank.am կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Հասարակություն

--0--ԿԿ