100 անգամ հարցրիք, երկուշաբթի կխոսենք. Իշխան Զաքարյանը՝ «Պատիվ ունեմ»-ից դուրս գալու մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

ԲՀԿ նախկին անդամ, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը, որը խորհրդարան էր մտել «Պատիվ ունեմ» դաշինքի ցանկով, չցանկացավ մեկնաբանել մամուլում շրջանառվող այն տեղեկատվությունը, որ նա դուրս է գալիս խմբակցությունից։ 

«100 անգամ հարցրիք, ասեցի՝ երկուշաբթի կխոսենք», - հայտարարեց նա՝ հրաժարվելով պատասխանել լրագրողների հարցերին։ 

Հիշեցնենք, որ, ըստ մամուլում տեղ գտած հրապարակումների, Զաքարյանը որոշել է դուրս գալ «Պատիվ ունեմ»-ից և շարունակել իր գործունեությունն իբրև «անկախ պատգամավոր»։ Ըստ որոշ լուրերի՝ նրա այս որոշման վրա մեծ ազդեցություն է ունեցել գործարար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, ում հետ Զաքարյանն ունի մտերիմ հարաբերություններ։

--00—ԼՄ