Առաջիկայում պոլիկլինիկաներում COVID-19-ի դեմ պատվաստումների թղթաբանությունը բացառվելու է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

ԱՆ

Առաջիկայում պոլիկլինիկաներում COVID-19-ի դեմ պատվաստումների թղթաբանությունը բացառվելու է. գործընթացն ամբողջությամբ կիրականացվի «Արմեդ» էլեկտրոնային համակարգի միջոցով: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պոլիկլինիկաների ղեկավարների հետ քննարկել է COVID-19-ի դեմ պատվաստանյութերի մատակարարման, ճիշտ բաշխման և համակարգված աշխատանքի հարցերը:

--00--ԱԹ