Կայանալու է պարտադիր զինծառայությունից տարկետման վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի նիստը

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12,  24 News

կգմսն

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2021 թվականի նոյեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին, տեղի կունենա ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի նիստը:

ՔՈՎԻԴ-19 համավարակի կանխարգելման նպատակով նիստը տեղի կունենա դռնփակ: Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ ըստ անհրաժեշտության՝ քաղաքացիները հնարավորություն կունենան մասնակցել բողոքարկման փուլին:

--00—ՄՀ