Գերիների ճակատագրի հարցի քննարկումը հանվեց ԱԺ օրակարգից․ հիմնական զեկուցողը բացակայում է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

աժժ

Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ-հինգերորդը պաշտոնական գրությամբ առաջարկել էր հասարակական հետաքրքրություն ներկայացնող ռազմագերիների, պատանդների, անհայտ կորածների ու պահվող այլ անձանց ճակատագրի պարզման ու հայրենիք վերադարձնելու խնդիրների հարցով հրատապ քննարկում անցկացնել դռնփակ ռեժիմով։ 

ԱԺ նիստի ժամանակ՝ ընդմիջումից հետո, ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը ընդմիջումից հետո հայտարարեց՝ քանի որ հիմնական զեկուցողը բացակայում է դահլիճից, ուստի հարցը հերթական նիստերի օրակարգից դուրս է գալիս:

Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները բոյկոտել են ԱԺ այսօրվա նիստը:

--00—ԼՄ