Մեծ Բրիտանիայի F35 կործանիչն ընկել է Միջերկրական ծովը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News

․

Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի Queen Elizabeth ավիրակիրի F35 տախտակամածային կործանիչն ընկել է Միջերկրական ծովը:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը:

Օդաչուն կարողացել է կատապուլտի միջոցով դուրս գալ ինքնաթիռից, նա բարեհաջող վերադարձել է նավ: Միջադեպի առնչությամբ հետաքննություն է սկսվել:

Գերատեսչությունը կատարվածի վերաբերյալ այլ մանրամասներ չի հաղորդել:

--00--ԱՀ