Միջերկրական ծովում 4․2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17,  24News

երկրաշարժ

Դեկտեմբերի 17-ին Միջերկրական ծովում 4․2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) հրապարակած տեղեկությունների համաձայն՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են ժամը 10։19–ի սահմաններում։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 12կմ խորության և Թուրքիայի  արևմտյան Մուղլա նահանգի Դատչա շրջանից 404կմ հեռավորության վրա։

Մարդկային և նյութական կորուստների մասին ոչինչ չի հաղորդվում։

  --00—ՄՀ