Գյումրին նոր փոխքաղաքապետեր ունի

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18,  24 News

Գյումրի

Գյումրու ավագանու նոյեմբերի 18-ին արտահերթ նիստի ընթացքում «Բալասանյան դաշինք» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների միջեւ կնքված համագործակցության հուշագրի համաձայն՝ ՔՊ-ն  ներկայացրեց համայնքի ղեկավարի տեղակալների իր թեկնածուներին։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ավագանու անդամները համայնքի ղեկավարի տեղակալներ ընտրեցին «Քաղաքացական պայմանագիր» կուսակցության անդամներ 40-ամյա Արթուր Պապիկյանին եւ 39-ամյա Դավիթ Առուշանյանին։

--00—ՄՀ