Նոյեմբերին կորոնավիրուսի ամենաբարձր պիկն էր․ դեկտեմբերին նման պատկեր չի լինի

ԵՐԵՎԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2,  24 News

Կառավարությունը ֆինանսավորումը կատարում է փաստացի կատարված ծախսերի հիման վրա։ Այսօրվա կառավարության որոշումով հատկացված գումարները ուղղվում են նոյեմբեր ամսվա ծախսերը փակելուն։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է երկու շաբաթում ՀՀ կառավարությունը  5 միլիարդ դրամ փոխանցում նախարարությանը։

«Նոյեմբերի ամսին ունեինք հիվանդացության  ամենաբարձ պիկը, դեկտեմբերին միանշանակ նման պատկեր չենք ունենալու և հիվանդացության նվազումը բերում է հիվանդանոցային ռեսուրսների ավելի պակաս օգտագործման»,- ասաց Ավանեսյանը։

--00—ՄՀ