ՀՀ և Ղրղզստանի ԱԳ նախարարներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերի

ԵՐԵՎԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3,  24 News

ԱԳՆ

ԵԱՀԿ ԱԳ նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով Ստոկհոլմում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 2-ին հանդիպել է Ղրղզստանի ԱԳ նախարար Ռուսլան Կազակբաևի հետ։

Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, մանրամասնելով, որ նախարարները պատրաստակամություն են հայտնել ինչպես երկկողմ, այնպես էլ ինտեգրացիոն միավորումների և միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության առավել խորացմանն ուղղված քայլեր ձեռնարկել։

Մտքեր են փոխանակվել երկու պետությունների միջև առևտրատնտեսական ոլորտում առկա ներուժը լիարժեք օգտագործելու, ինչպես նաև՝ Հայաստանի և Ղրղզստանի միջև առկա իրավապայմանագրային դաշտի ընդլայնման շուրջ։

Կողմերն անդրադարձ են կատարել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերի։

Հանդիպման ընթացքում երկու երկրների ԱԳ նախարարները ստորագրել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ղրղզական Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև 2022-2024թթ. համար համագործակցության ծրագիրը։

 --00—ՄՀ  

Տեսանյութեր